Գործարարության աջակցման գրասենյակը հիմնադրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից և նպատակ ունի Հայաստանում խրախուսել համագործակցությունն ու քաղաքականության շուրջ կառուցողական երկխոսությունը պետության և մասնավոր հատվածի միջև: Գրասենյակը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից: Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված Գործարարության աջակցման գրասենյակի գործունեությանը աջակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը:

Մեր տեսլականն է դառնալ կառավարութան և գործարար համայնքի միջև անբաժանելի և արժեքավոր խթան` ապահովելով երկրի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված արդյունավետ երկխոսություն:

Մեր առաքելությունն է վերհանել գործարար միջավայրի վրա ազդող հիմնախնդիրները, կառավարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն բացահայտված խոչընդոտների հաղթահարման ռազմավարությունների/բարեփոխումների մշակման գործընթացում` զուգահեռաբար անցկացնելով խորհրդակցություններ գործարար համայնքի հետ և փոխանցելով առաջարկվող բարեփոխումների մասին վերջիններիս արձագանքը կառավարությանը:

Մեր հիմնական նպատակը, որի իրականացման ուղղությամբ հասել ենք զգալի առաջընթացի, դա այնպիսի միջավայրի ստեղծումն է , որում մասնավոր հատվածը առավել բաց և թափանցիկ ձևով կիսում է իր մտահոգություները կառավարության հետ` այն վստահությամբ է, որ իր ձայնը լսված և  հարգված է: