գագ

Պետական-մասնավոր երկխոսությունը (PPD) մասնավոր հատվածի զարգացման և բարեփոխումների հաջող գործընթացի համար կարևորագույն գործոններից մեկն է, ահա թե ինչու է խիստ անհրաժեշտ նպաստել հստակ պատկերացումների ձևավորմանը, թե ինչ է PPD-ն, և ինչպես այն կարող է նպաստել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը մեր երկրում: PPD և նրա կիրառման փորձը մի շարք երկրներում արդեն ապացուցել է բարեփոխումների գործընթացի արագ և արդյունավետ ընթացքը, և ինչն ավելի կարևոր է, գործընթացում ներառվում են և համատեղվում են բոլոր շահագրգիռ անձանց շահերը:

Բարեփոխումների դյուրացման առանցքային գործոնն այն է, որ գործարարները ստանում հնարավորություն ներգրավվելու գործընթացի մեջ, հստակեցնելու եւ հասկանալու, թե ինչ նպատակների է իրենց կառավարությունը ձգտում հասնել առաջարկված բարեփոխումների փաթեթով, հետևաբար նրանք ավելի մեծ հավանականությամբ են ընդունում և ավելի  պատրաստակամ են աշխատել բարեփոխումների ուղղությամբ գործնականում:

PPD-ն նախաձեռնվում և անցկացնում է առաջադեմ կառավարությունների, իրենց գործունեության ընթացքում խնդիրներ ունեցող գործարարների կամ երբեմն միջազգային դոնոր կազմակերպությունների միջնորդությամբ:

Հայաստանի դեպքում ՎԶԵԲ-ը Գործարարության աջակցման գրասենյակի միջոցով, որը  աջակցում է ՀՀ կառավարությանն առընթեր խորհուրդներին, նպաստեց բացառիկ PPD հարթակի ստեղծմանը, որը իր հերթին կոչված է քննարկելու և լուծելու մասնավոր հատվածի խնդիրներիը և մտահոգությունները:

Գործարարության աջակցման գրասենյակի հիմնական նպատակն է բարձրացնել պետական – մասնավոր երկխոսության արդյունավետությունը Հայաստանում: Հստակ գիտակցելով այս երկու հատվածների համագործակցոիթյան կարևորությունը` Գործարարության աջակցման գրասենյակի գործունեությունն ուղղված է պարզեցնելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված երկխոսությունը:

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին և ՓՄՁ զարգացման խորհրդին աջակցության շրջանակներում կազմակերպվում են պարբերական քննարկումներ, կլոր սեղաններ, աշխատանքային խմբերի հանդիպումներ և ավելի լայն PPD -ներ են անցկացվում գործարարների և բիզնես ասոցիացիաների հետ իրենց առաջարկները մշակելու, ինչպես նաև իրենց  առջև ծառացած խնդիրները հասկանալու նպատակով:

Քանի որ PPD-ն շարունակական գործընթաց է, մենք խթանում ենք հայաստանյան ձեռնարկատերերին լինել ակտիվ իրենց առաջարկություններում, իրենց մտահոգությունների բարձրաձայնման և կառուցողական պետական–մասնավոր երկխոսության մեջ ներգրավման գործում` մեր երկրում գործարարության ուղղորդված զարգացումն ապահովելու նպատակով: