Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդը հիմնադրվել է 2011 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչապետի 638- N  որոշմամբ ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի համատեղ նախաձեռնությամբ: Խորհուրդը քաղաքականության շուրջ կառուցողական երկխոսության եզակի պետական-մասնավոր երկխոսության հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ – ների խնդիրները բարձրացնելու եւ լուծումները քննարկելու ուղղակիորեն ՀՀ վարչապետի հետ:

Մեր գրասենկայը աջակցում է խորհրդի անդամ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին` վերջիններիս հետ քննարկելով ՓՄՁ-ների գործունեությունը խոչընդոտող արդի խնդիրները` հստակեցնելով  ՓՄՁ զարգացման խորհրդի նիստերին ներկայացնելու դրանց ներառման հնարավորությունները, ինչպես նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն Հայաստանի ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարությանը ներկայացրած խնդիրները վերլուծելու և լուծումներ պատրաստելու գործընթացում` ջանքեր գործադրելով հեշտացնել գործարարի շահերի պաշտպանությունը մասնավոր հատվածի և Խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի ընթացքում:

Խորհրդի կազմ

Լուծված հարցեր