Մարզային հանդիպումները գործարարների հետ շարունակվում են. խորհրդատուները այցելեցին Վայք

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ իրականացվող մարզային հանդիպումները շարունակվում են: ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայացվում են ընթացիկ բարեփոխումները, Հարկային Օրենսգրքի դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև գործարարների կողմից հնչեցվում են նոր խնդիրներ, որոնց հարկավոր է անդրադառնալ:

Այս անգամ խորհրդատուները այցելեցին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք: Գործարարության աջակցման գրասենյակը բաժանեց տեղեկատվական թերթիկներ ՓՄՁ խորհրդի շրջանակներում իրականացված բարեփոխումների ցանկի, ընտանեկան բիզնեսի ռեժիմի , ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների եզրակացությանն առնչվող ընթացակարգի վերաբերյալ:

>>>
0

Հանդիպում Վանաձորի գործարարների հետ մարզայային այցերի շրջանակներում

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ`  Գործարարության աջակցման գրասենյակի խորհրդատուները գործարարների հետ մարզայային հանդիպումների շրջանակում այցելեցին Վանաձոր: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գործարարությանն առնչվող օրենսդրության վերջին փոփոխությունները, հարկային օրենսդրության փոփոխությունները, ՓՄՁ զարգացման խորհրդում քննարկվող հարցերը:

Շրջանի գործարարները բավականին ակտիվ էին ապրանքերիի ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրները քննարկելու և բարցրաձայնելու  հարցում, ինչպես նաև շահագրգռված էին տեղեկանալու Հարկային Օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն Օրենսգրքի ընդունումից հետո:

Գործարարության աջակցման գրասենյակի կողմից տարածվեցին նաև թռուցիկներ ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով իրականացված բարեփոխումների ցանկի և երկակի ...

>>>
0

Լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը, ելնելով մի շարք ուսումնասիրություններից, ինչպես նաև հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մտադրությունը նպաստելու լիզինգի զարգացմանը Հայաստանում, 2014 թվականից սկսած մեկնարկել է լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ և նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:

2014թ. վերջին Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետները հանդիպել են Հայաստանում լիզինգատու բոլոր բանկերին և լիզինգային կազմակերպություններին, բացահայտել են իրավական և գործնական խնդիրները, որոնք խոչընդոտում են լիզինգը որպես այլընտրանքային ֆինանսական գործիք գրավիչ դարձնելուն և շահավետ պայմաններով առաջարկելու սպառողներին:

>>>

0

Կայացավ ՓՄՁ զարգացման խորհրդի տասնհինգերորդ նիստը

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նախորդ նիստի արդյունքների ամփոփումից և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումներից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին և առևտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի ...

>>>
0

Կայացավ «ՓՄՁ-ն պետական-մասնավոր երկխոսության շրջանակներում» հանդիպում-քննարկումը

Հունիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետական-մասնավոր երկխոսության շրջանակներում» հանդիպում-քննարկումը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության , Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԻՊ գրասենյակի, Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության, բանկերի ներկայացուցիչներ,Հայաստոնում գործարարությանն աջակցող մի շարք  կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող ՓՄՁ-ներ:

Կարևորելով ՓՄՁ-ների և ՀՀ կառավարության միջև պետական-մասնավոր երկխոսության արդյունավետ իրականացումը՝ Գործարարության աջակցման գրասենյակը, նախապատրաստելով երկժամյա հագեցած օրակարգ, ներյակացրեց և քննարկեց բիզնեսի կողմից պետական հատվածին խնդիրների հասցեագրման հնարավորությունները՝ հղվելով ...

>>>
0

Ինչպես է զարգացնում ՏՏ ոլորտը Իջևանում գործող հավաստագրված ընկերությունը

   Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների հավաստագրման աշխատանքների մոնիտորինգի շրջանակներում այցելեցին Իջևան քաղաքում գործող «Վեկտր» ընկերություն, որն առաջիններից մեկը  հավաստագրվեց որպես ՏՏ սկսնակ և դարձավ օրենքով սահմանված արտոնությունների շահառու: Հարկ է նաև նշել, որ «Վեկտր» ՓԲԸ-ն առաջին ծրագրավորման ընկերությունն է, որը գրանցվել է Տավուշի մարզում։

   Դեռևս միայն չորս մասնագետներից բաղկացած այս աշխատասեր թիմն այսօր լավագույն օրինակներից  է՝ ինչպես կարելի է զարգացնել ՏՏ ոլորտը մարզերում՝ ապահովելով որակյալ ...

>>>
0

Կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

     Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը  անդրադարձ է կատարել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարողականներին, մասնավորապես հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկուցվել է, որ հունվարի 1-ից  հյուրատնային գործունեությամբ զբաղվող մի շարք անհատ ձեռնարկատերեր   արդեն իսկ օգտվում են այդ արտոնություններից:

     Անդրադառնալով ՓՄՁ-ների և խոշոր կազմակերպությունների համար տեղական տուրքերի տարանջատված չափերի սահմանման մասին հարցին, որը ևս քննարկվել ...

>>>
0

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները այսօր քննարկվեցին ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի տասներկուերորդ նիստը:
Ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:  Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքներից և կարևորել ՓՄՁ ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նախաձեռնության մշակման գործում:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, ...

>>>
0

Տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի մասնավոր հատվածի աշխատանքային հանդիպում

12.12.2014 Այսօր Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող հասարակական կառույցների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարվեցին Խորհրդի հաջորդ նիստի՝  ՓՄՁ-ների առաջարկների հիման վրա ձևավորված օրակարգային հարցերը:

IMG_4415

IMG_4420

>>>
0

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին քննարկվեց շրջանառության հարկի վերանայումը և “ընտանեկան բիզնես”-ին հարկերից ազատումը

11.06.2014:  Կայացավ ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական 11-րդ նիստը:

Վերջին շրջանում ՀՀ ֆինանսների նախարարության,  Գործարարության աջակցման գրասենյակի և ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած մի շարք քննարկումների արդյունքնում ուրվագծվեց առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից 1 տոկոս նվազեցնելու հարցի կարգավորումը:  Նիստի ընթացքում քննարկվեց սույն փոփոխությունը ներդնել հոկտեմբերի 1-ից, ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնելով պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով`աշխատանքային մեկ օրում:
Փաստաթղթի ...

>>>
0
Page 1 of 2 12