Հանդիպում Վանաձորի գործարարների հետ մարզայային այցերի շրջանակներում

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ`  Գործարարության աջակցման գրասենյակի խորհրդատուները գործարարների հետ մարզայային հանդիպումների շրջանակում այցելեցին Վանաձոր: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գործարարությանն առնչվող օրենսդրության վերջին փոփոխությունները, հարկային օրենսդրության փոփոխությունները, ՓՄՁ զարգացման խորհրդում քննարկվող հարցերը:

Շրջանի գործարարները բավականին ակտիվ էին ապրանքերիի ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրները քննարկելու և բարցրաձայնելու  հարցում, ինչպես նաև շահագրգռված էին տեղեկանալու Հարկային Օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն Օրենսգրքի ընդունումից հետո:

Գործարարության աջակցման գրասենյակի կողմից տարածվեցին նաև թռուցիկներ ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով իրականացված բարեփոխումների ցանկի և երկակի ...

>>>
0

Լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը, ելնելով մի շարք ուսումնասիրություններից, ինչպես նաև հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մտադրությունը նպաստելու լիզինգի զարգացմանը Հայաստանում, 2014 թվականից սկսած մեկնարկել է լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ և նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:

2014թ. վերջին Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետները հանդիպել են Հայաստանում լիզինգատու բոլոր բանկերին և լիզինգային կազմակերպություններին, բացահայտել են իրավական և գործնական խնդիրները, որոնք խոչընդոտում են լիզինգը որպես այլընտրանքային ֆինանսական գործիք գրավիչ դարձնելուն և շահավետ պայմաններով առաջարկելու սպառողներին:

>>>

0

Տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասնհինգերորդ նիստը

     ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում կայացավ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական տասնհինգերորդ  նիստը: Օրակարգային առաջին հարցով հավանություն է տրվել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային ապրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Հաստատվեցին  ստուգաթերթեր հետևյալ բնագավառների համար.

  • ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների ստուգման,
  • խաղալիքների անվտանգության ստուգման,
  • ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքի,
  • ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի և մազութի ստուգման,
  • քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող ...
>>>
0

Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 14-րդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Նիստում քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել և ամրագրել տեսչական մարմնի կարգավիճակը, նպատակը, լիազորությունները, ինչպես նաև ...

>>>
0

Կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

     Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը  անդրադարձ է կատարել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարողականներին, մասնավորապես հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկուցվել է, որ հունվարի 1-ից  հյուրատնային գործունեությամբ զբաղվող մի շարք անհատ ձեռնարկատերեր   արդեն իսկ օգտվում են այդ արտոնություններից:

     Անդրադառնալով ՓՄՁ-ների և խոշոր կազմակերպությունների համար տեղական տուրքերի տարանջատված չափերի սահմանման մասին հարցին, որը ևս քննարկվել ...

>>>
0

Տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009 ...

>>>
2

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս

2 Մայիս 2013. տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ հինգ տարում պլանային ստուգումների քանակն ութ անգամ կրճատվել է։ «Սա կարևորագույն ցուցանիշ է տեսչական բարեփոխման տեսակետից, նշել է վարչապետը։ – Չնայած ստուգումների քանակը կտրուկ նվազել է՝ ռիսկերի վրա հիմնված վերահսկողությունն իրեն ամբողջովին արդարացնում է, որովհետև ցույց է տալիս, որ բարձրացել է նաև արդյունավետությունը։ Թիրախային ստուգում է իրականացվում առավել ռիսկային օբյեկտներում և ոլորտներում, և տեսնում ...

>>>
0

Տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել և հավանության են արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվով 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թվով 19, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի թվով 2 ստուգաթերթերը, ինչպես նաև ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների ...

>>>
0

Կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական`վեցերորդ նիստը

Այսօր ՀՀ կառավարությունում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական`վեցերորդ նիստը: Ներկայացվեց 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` մասնավորապես մասնավոր հատվածի կողմից բարձրացված 14 հարցերը, որոնցից լուծում են ստացել 12-ը: Քննարկված նոր հարցերի թվում անդրադարձ կատարվեց ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին, ինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու հարցին, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցին և այլն:

>>>
0