Գործարարության աջակցման գրասենյակը միացել է ՓՄՁ-պետություն երկխոսության նոր հարթակի ստեղծման նախաձեռնությանը

Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ի դեմս նախագահող Բաբկեն Թունյանի եւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող յոթ հասարակական կառույցների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր:

Գործարարության աջակցման գրասենյակը ևս միացել է նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ, հարթակի ստեղծման նպատակն է ապահովել կայուն երկխոսություն փոքր եւ միջին ձեռնարկատիրությանշահերը ներկայացնող կազմակերպություններիեւ հանձնաժողովի միջև ինչպես նաեւբացահայտել ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, վերլուծել դրանք, հանձնաժողովի անդամներիններկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ: Ըստ Բաբկեն Թունյանի՝ հարթակի միջոցով նախատեսվում ...

>>>
0

Քննարկվել է ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագիրը

Գործարարության աջակցման գրասենյակը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացած՝  ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագրի իրականացման վերաբերյալ քննարմանը:

Ավելի վաղ Գործարարության աջակցման գրասենյակը սույն նախաձենությամբ էր հանդես եկել և ներկայացրել ՀՀ առևտրարադյունաբերական պալատին:

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ուսումնասիրվել են Հայաստանում գործող հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը և այլ երկրների էլեկտրոնային ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակը շնորհակալագիր հանձնեց տնտեսական լրագող Արամ Գարեգինյանին

Գործարարության աջակցման գրասենյակը ամեն տարի շարունակում է գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաները և օրենսդրական փոփոխությունները ներկայացնող տնտեսական լրագրողներին պարգևատրել՝ հանձնելով շնորհակալագրեր: Բարձր գնահատելով տնտեսական լրագրության կարևորությունը և մամուլի ներկայացուցիչների հետ կանոնավոր և արդյունավետ համագործակցությունը այս տարի Գրասենյակը հանձնեց շնորհակալագիր sputnik.am լրատվական գործակալության թղթակից Արամ Գարեգինյանին Գործարարության աջակցման գրասենյակի աշխատանքները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար:

>>>
0

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ողջունելով ենթախորհրդի անդամներին, առաջարկել է քննարկել խորհրդի և ենթախորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող որոշ հարցեր։

ՏԶՆ նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանն ամփոփել են ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստերի արդյունքները, արձանագրել այն կետերը, որտեղ դեռ իրականացվելիք աշխատանքներ կան։

Հաջորդիվ քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված խնդիրներին, ներկայացրել մասնավոր հատվածի, մասնավորապես ...

>>>
0

Սփյուռքի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 14-ին սփյուռքի նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը և գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

Ըստ հուշագրի՝ կողմերը Հայաստանի հանրային կյանքում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման և Հայաստանի ու սփյուռքի միջև գործակցության խթանման ուղղությամբ համատեղ համագործակցության  պատրաստակամություն են հայտնում և կարևորում  հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունը ապահովող գործընթացների զարգացումը, հայրենադարձների ինտեգրման աջակցության անհրաժեշտությունը,  Հայաստանում ու սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորումը և սկսնակ ձեռնարկատիրության զարգացումը:

Այս համագործակցությունը նպատակ ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակը մշակել է «Բիզնեսի գրանցումը Հայաստանում» ուղեցույցը

Ուղեցույցը ներառում է բիզնեսի գրանցմանն առնչվող հիմնական գործընթացների և անհրաժեշտ քայլերի նկարագրությունը՝
Քայլ I. Ստանալ նույնականացման քարտ (ID)
Քայլ II. Ձեռք բերել նույնականացման քարտ ընթերցող սարք
Քայլ III. Ձեռք բերել և ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը
Քայլ IV. Գրանցել բիզնեսը առցանց www.e-register.am կայքում կամ ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունում
Քայլ V. Ձեռք բերել կնիք
Քայլ VI. Բացել բանկային հաշիվ
Քայլ VII. Գրանցվել https://file-online.taxservice.am/հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում
Քայլ VIII. Ձեռք բերել և գրանցել ՀԴՄ սարք

>>>
0

Տեղի ունեցավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

Հանրային իրազեկման շրջա­նակ­ներում ՀՀ հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունները համապատասխան մասնագետների հետ քննարկելու նպատակով  ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստ: Նիստին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը:

Նիստի օրակարգային հարցը ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն էին, որոնց հիմնական նպատակը ազգային տնտե­սու­թյան ներդրումային գրավչության և տնտեսական աճի ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարը մասնակցեց ՛՛ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները՛՛ պանելային քննարկմանը

Պանելային քննարկում. ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները

Պանելային քննարկում. ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները

Posted by Ameriabank CJSC on Tuesday, 20 November 2018

>>>
0

՛՛Ինչ է պետք իմանալ բիզնես սկսելուց առաջ՛՛. տեղի ունեցավ մեր գրասենյակի դասընթացը

Posted by Business Support Office-Armenia on Friday, 16 November 2018

>>>
0
Page 1 of 12 12345...»