2018 թվականին՝ նոր տեսչական համակարգ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը ներգրավված է Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման գործընթացում և աջակցություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի աշխատանքներին 2010 թվականից:

Բարեփոխումների իրականացման առաջին փուլն ամփոփվեց ստուգման նոր ընթացակարգերի մշակմամբ և ամբողջացմամբ, ներդրվեց ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, ստուգումների գործընթացներում գործարկվեցին ստուգաթերթերը:

2015 թվականից մեկնարկեց տեսչական բարեփոխումների երկրորդ փուլը, որի շրջանակներում իրականացվում է տեսչական համակարգի օպտիմիզացիա: Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատուն տեսչական բարեփոխումների խմբին շարունակական աջակցության տրամադրման շրջանակներում մշակեց հիմնադրված առաջին՝ Շուկայի ...

>>>
0

Վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների կիրառման պայմանների վերանայման անհրաժեշտությունը

Բազմաթիվ գործարարների, և հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար այսօր խնդրահարույց հարց է խախտումների համար սահմանված տուգանքի չափը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքով նշված  խախտումների համար սահմանված է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 15-ից – 25-ապատիկի չափով :

Գործարարներից ստացված տեղեկատվության և արձագանքների համաձայն՝ քանի որ Օրենսգրքով սահմանված են տուգանքների նվազագույն և առավելագույն չափեր, կիրառող մարմնի կողմից հաճախ ցուցաբերվում է հայեցողական մոտեցում տուգանքի գումարի չափի սահմանման հարցում: Ըստ   մի շարք գործարարների՝ առավել տարածված են դեպքերը, երբ խախտումների դեպքերում տուգանքը ...

>>>
0

Լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը, ելնելով մի շարք ուսումնասիրություններից, ինչպես նաև հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մտադրությունը նպաստելու լիզինգի զարգացմանը Հայաստանում, 2014 թվականից սկսած մեկնարկել է լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ և նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:

2014թ. վերջին Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետները հանդիպել են Հայաստանում լիզինգատու բոլոր բանկերին և լիզինգային կազմակերպություններին, բացահայտել են իրավական և գործնական խնդիրները, որոնք խոչընդոտում են լիզինգը որպես այլընտրանքային ֆինանսական գործիք գրավիչ դարձնելուն և շահավետ պայմաններով առաջարկելու սպառողներին:

>>>

0

Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման նախաձեռնությունը

Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ և Եվրոական բիզնես ցանցի միջազգային փորձգետի ներգրավմամբ Հայաստանում բիզնես ինկուբատորի ստեղծման վերաբերյալ արդեն իսկ կայացել է համաժողովը: Ձեռնարկատիրությանը աջակցող մի շարք կառույցները, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ակնկալիքները բիզնես ինկուբատորի ներդրման հետ կապված: Թե՛ պետական գերատեսչությունների, և թե՛ ներկա կառույցների ներկայացուցիչները, կարևորելով նմանատիպ նախաձեռնության իրագործումը և համատեղ արդյունավետ նախագծումը, քննարկել են ինկուբատորի մոդելի հեռանկարները, արտահայտելն իրենց ակնկալիքները բիզնես ինկուբատորի ներդրման և վերջինիս՝ գործարար միջավայրի վրա դրական ազդեցության հետ կապված:

>>>

0

ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները երեք տարով պետական աջակցություն կստանան

Սեփական արտադրանք ապահովող ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցությամբ արտոնություններ կտրամադրվեն:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները: Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը, աշխատատեղերի ավելացմանը:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում:

>>>

0

ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հստակեցում

Scales of justice and gavel on desk with dark backgroundՀայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարությանը մասնավոր հատվածի կողմից ներկայացվել է հարկային մարմինների կողմից քրեական օրենսդրության կիրառման վերաբերյալ խնդիրը:

Մասնավորապես` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածից բխում է, որ վարչական մարմինների համար վերստուգում, իրականացնելու համար անհրաժեշտ է վարչապետի գրավոր համաձայնությունը, իսկ քրեական գործերով ...

>>>
2

Ընտանեկան բիզնեսի հարկերից ազատում

Teamwork and corporate profitՆերկայում մի շարք ընտանիքներ իրենց գոյությունն ապահովում են ընտանեկան բիզնեսի միջոցով (մանրածախ առևտուր, փոքրիկ արտադրություն կամ ծառայություն), որն ի տարբերություն դասական բիզնեսի ապահովում է ընտանիքի բացառապես առաջնային/կենսական պահանջների բավարարումը:

Ընտանեկան բիզնեսը դա այն բիզնեսի տեսակն է, որը վարում են բացառապես ընտանիքի անդամներով: Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից կատարվել են հետազոտություններ, որոնց արդյունքում կհաշվարկվի ընտանական բիզնեսի համագումարային արդյունքը, ...

>>>
135

Ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ

2013 թվականի հունվարի 1-ից  անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների (Ռիելթորական կազմակերպություններ) համար փոխվել է հարկ
ման մեխանիզմը: Եթե նախկինում Ռիելթորական կազմակերպությունները նվազեցված եկամուտից վճարում էին շահութահարկ, ապա այժմ նման գործունեություն իրականացնելու համար կազմակերպությունը պետք է ձեռք բերի արտոնագիր` յուրաքանչյուր աշխատողի համար վճարելով 60 000 ՀՀ դրամ, ինչի հիման վրա Ռիելթորական կազմակերպությունների կողմից վճարվելիք հարկերը բարձրացել են մի քանի անգամ:

Ընդհանուր առմամբ 2012 թվականի ընթացքում Երևան քաղաքում, որտեղ գրանցված է ռիելթորական 150 կազմակերպություններից մեծ մասը ՓՄՁ-ներ են և ...

>>>
0