#BeAutomated 2018՝ տեղի է ունեցել բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսը Հայաստանում

#beAutomated 2018Առաջին ավտոմատացման էքսպոն Հայաստանում

Posted by Makichyan Consulting LLC on Tuesday, 31 July 2018

Հուլիսի 14-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ  «Makichyan Consulting» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ և ACBA Leasing- ի աջակցությամբ Գործարարության աջակցման գրասենյակի կողմից կազմակերպված  #BeAutomated 2018 բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանեսը Հայաստանում:

Լինելով Հայաստանում իր տեսակով աննախադեպ բիզնեսի ավտոմատացման ցուցահանդես՝ միջոցառումն անցկացվեց բիզնեսից-բիզնեսին ձևաչափով: Միջոցառման հիմնական նպատակն էր խթանել  ավտոմատացումը `ընդգծելով  վերջինիս դերը և նշանակությունը բիզնեսի համար: Ցուցահանդեսը ծառայեց որպես մեծ հարթակ գործարար կապերի և համագործակցության հաստատման համար՝ հնարավորություն ընձեռելով ավելի քան 40 ընկերություններին ներկայացնելու բիզնեսի առավելությունները՝ ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ:

Ցուցահանդեսին բացման ելույթով հանդես եկան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՁԻՀ Տարածաշրջանային Բարձր Տեխնոլոգիաների զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը և ցուցահանդեսի կազմակերպիչները:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment