Գործարարության աջակցման գրասենյակը շնորհակալագիր հանձնեց Banks.am-ի թղթակցին

Գործարարության աջակցման գրասենյակը՝ ի դեմս գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի, բարձր գնահատելով տնտեսական լրագրության կարևորությունը և մամուլի ներկայացուցիչների հետ կանոնավոր և արդյունավետ համագործակցությունը, հանձնեց շնորհակալագիր Banks.am լրատվական գործակալության թղթակից Սիրանուշ Սիմոնյանին Գործարարության աջակցման գրասենյակի աշխատանքները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար:

Տնտեսական լրագրության դերը, տեղեկատվության տարածման և գրագետ մեկնաբանման անհրաժեշտությունն այսօր առավել կարևոր և արդիական է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների ներկայացման գործում, և այս առումով, Սիրանուշ Սիմոնյանի անդրադարձը թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրվող արտոնությունների ուղղությամբ մեր գրասենյակի կողմից կատարված աշխատանքներին, և թե՛ ՓՄՁ հարկային ռեժիմների կատարելագործման մեջ մեր գրասենյակի ներդրված ջանքերին, չափազանց գնահատելի է մեր գրասենյակի համար:

Գործարարության աջակցման գրասենյակը, ապագայում ևս, շարունակական է լինելու գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաները և օրենսդրական փոփոխությունները ներկայացնող տնտեսական լրագրողների խրախուսման հարցում:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment