Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը ֆինանսավորում կստանա Միացյալ Թագավորության կառավարությունից` օժանդակելու գործառնությունների շարունակմանը և ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund – GGF)»  աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:  

Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, ...

>>>
0

Լիզինգի բարելավված օրենսդրական դաշտը նոր պայմաններ և հնարավորություններ կստեղծի գործարարների համար

Գործարարության աջակցման գրասենյակը դեռևս 2014 թվականից ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ մեկնարկել էր Հայաստանում լիզինգի օրենսդրության մշակման նախադրալների ուսումնասիրություն և ներկայացրել վերլուծություն՝ նպատակ ունենալով լիզինգը, որպես այլընտրանքային ֆինանսական գործիք հասանելի դարձնել հայաստանյան գործարարներին՝ ապահովելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները:

Հայաստանում հիմնական միջոցների լիզինգը 2014 թվականի վարկային պորտֆելի մեջ, ըստ LeasEurope ասոցիացիայի, կազմում էր ընդհանուրի ընդամենը 0.8%-ը: Այսպիսով, լիզինգը, որպես ալընտրանքային ֆինանսական գործիք, ուներ մեծ ներուժ զարգանալու և տեղայնացվելու հայաստանյան շուկայում:

Հայաստանում լիզինգային գործունեություն իրականացնող  մասնագիտացված լիզինգային ընկերությունների, ՈՒՎԿ-ների, գործող 21 առևտրային բանկերից լիզինգ տրամադրող 5-ի ...

>>>
0