Ինչպես փոքր բիզնեսը դարձնել միջին. #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակի շրջանակերում կայացավ տնտեսավարողներին մենթորների աջակցության վերաբերյալ հանդիպում

Հայաստանում գործարարությանը աջակցող մի շարք կառույցներ, որոնց  թվում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան, «Բի ԷՍ Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Մակիչյան քնսալթինգը, Էլիտ գրուպը բիզնեսի զարգացման փորձագետ Նարեկ Ալեքսանյանը և այլ աջակից կառույցներ և մասնագետներ, Հայաստանի բիզնես միջավայրը զարգացնելու նպատակով շարունակաբար իրականացնում են #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակի շրջականերում մի շարք միջոցառումներ և կիրառում տնտեսավարողներին աջակցման մեխանիզմներ:

Հարթակի շրջակներում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիպում մենթորների հարթակին մասնակցության նախնական հայտեր ...

>>>
0

Քննարկվել է ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը միջազգային կազմակերպությունների հետ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մասնակցությամբ քննարկվել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  ռազմավարությունը։ Հանդիպմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներներկայացուցիչներ, ինչպես նաև Գործարարության աջակցման գրասենյակի տնտեսագետ խորհրդատուն:

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է  «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ...

>>>
0

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի երկրորդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը: Խորհրդի՝ մասնավոր հատվածը ներկայացնող անդամները ողջունեցին պետական-մասնավոր երխոսության այս հարթակի շրջանակներում համագործակցությունը և գործարար համայնքի համար խնդրահրույց հարցերի բարձրաձայմանը և լուծմանն ուղղված համատեղ աշխատանքները:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված և գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների ...

>>>
0