Մեկնարկեց #Գործարա® բիզնեսի զարգացման հարթակը

Հունիսի 21-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում մեկնարկեց #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակը, որի մեկնարկին առանցքային նշանակություն ունեցան պետական-մասնավոր երկխոսության ձևաչափով պանելային քննարկումները, որոնց ընթացքում բացառիկ հնարավորությււն ստեղծվեց գործարար համայնքի ներկայացուցիչների համար ուղղելու իրենց գործունեությանն առնչվող խնդիրները և հարցերը պետական կողմի ներկայացուցիչներին: Քննարկումը և սուր հարցադրումները, որոնք վերաբերվում էին տնտեսական հեղափախության ակնկալիքների հասցեագրմանը, նախարարությունների հետ համագործակցությանը, փոքր բիզնեսի համար այսօր այդքան ակտուալ հսկիչ դրամարկղային մեքենաների խնդրին, համահարթ հարկման և զարգացման տարատեսակ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությանը բարձրաձայնվեցին հարցադրումների տեսքով և մոդերացվեցին ԱԺ պատգամավոր, Տարածքային ...

>>>
0