Գործարարության աջակցման գրասենյակը շնորհակալագիր հանձնեց տնտեսական լրագող Արամ Գարեգինյանին

Գործարարության աջակցման գրասենյակը ամեն տարի շարունակում է գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաները և օրենսդրական փոփոխությունները ներկայացնող տնտեսական լրագրողներին պարգևատրել՝ հանձնելով շնորհակալագրեր: Բարձր գնահատելով տնտեսական լրագրության կարևորությունը և մամուլի ներկայացուցիչների հետ կանոնավոր և արդյունավետ համագործակցությունը այս տարի Գրասենյակը հանձնեց շնորհակալագիր sputnik.am լրատվական գործակալության թղթակից Արամ Գարեգինյանին Գործարարության աջակցման գրասենյակի աշխատանքները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար:

>>>
0

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ողջունելով ենթախորհրդի անդամներին, առաջարկել է քննարկել խորհրդի և ենթախորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող որոշ հարցեր։

ՏԶՆ նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանն ամփոփել են ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստերի արդյունքները, արձանագրել այն կետերը, որտեղ դեռ իրականացվելիք աշխատանքներ կան։

Հաջորդիվ քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված խնդիրներին, ներկայացրել մասնավոր հատվածի, մասնավորապես ...

>>>
0

Սփյուռքի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 14-ին սփյուռքի նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը և գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

Ըստ հուշագրի՝ կողմերը Հայաստանի հանրային կյանքում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման և Հայաստանի ու սփյուռքի միջև գործակցության խթանման ուղղությամբ համատեղ համագործակցության  պատրաստակամություն են հայտնում և կարևորում  հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունը ապահովող գործընթացների զարգացումը, հայրենադարձների ինտեգրման աջակցության անհրաժեշտությունը,  Հայաստանում ու սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորումը և սկսնակ ձեռնարկատիրության զարգացումը:

Այս համագործակցությունը նպատակ ...

>>>
0