Կայացավ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստ` «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և համապատասխան մասնագետները, ինչպես նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրմանը, շրջանառության հարկի` հանրային սննդին վերաբերող հարկման դրույքաչափերին և պետական մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման նոր համակարգի ներդրմանը: Կառուցողական երկխոսության արդյունքում ամբողջացվել են կոմիտեի և հարկ վճարողների ներկայացուցիչների դիտարկումները: ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել հասարակական խորհրդի ...

>>>
0

Կթվայնացվի երկրի ծագման հավաստագրի տրամադրումը

Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, ERDSC և Factum soft ընկերությունների միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի կթվայնացվի երկրի ծագման հավաստագրի տրամադրումը պալատի կողմից տնտեսվորող սուբյեկտներին:  Նախագիծը կիրականացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, հետագա 10 ամիսների ընթացքում վերաոնշյալ երկու կազմակերպությունները կմշակեն և տեխնիկապես կիրառելի կդարձնեն հավաստագրի տրամադրման թվայնացման կարգը: Սույն փոփոխությունը մեծ առաջընթաց կապահովի տնտեսվարող սուբյեկտների գործունեության դյուրինացման և  գործարար միջավայրի զարգացման տեսանկյունից:

>>>

0