Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները հանդիպեցին Արենիի փոքր գինեգործների հետ

Փետրվարի 22-ին Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները Արենիի համայնքապետարանում հանդիպեցին ավելի քան երկու տասնյակ փոքր գինեգործների հետ: Քննարկվեցին վերջիններիս գործունեության հետ կապված խնդիրները, հուզող հարցերը և համակողմանի ընդունելի հարկային կարգավորման ներդրման մեխանիզմները:

Տնայնագործ գինեգերծներից շատերը ցանկություն հայտնեցին գործելու առավել կարգավորված ձևաչափով՝ այդ թվում սեփական արտադրանքը սպառողներին, զբոսաշրջիկներին առավել գրավիչ ներկայացնելու նպատակով, ինչպես նաև գործելու այպիսի հարկային ռեժիմի ներքո, որը կկիրառվի ոլորտի գործունեության ռիսկերը և հնարավորությունները հաշվի առնելով:

>>>
0

Կայացավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Փետրվարի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում շարունակվել են Եկամուտների քաղաքա­կա­նու­թյան կատարելագործման ընդլայնված հասարա­կա­կան խորհրդի հերթական նիստի աշխատանքները, որին մասնակցել են ֆինանս­ների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրա­վուն­քով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազ­մակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի, Հայաս­տանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից ներկայացված մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են հաշվար­կա­յին փաստաթղթերի դուրսգրման, շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների, հանրային սննդի ոլորտը շրջա­նա­ռու­թյան հարկով հարկումը նախատեսող դրույթների, կանխիկ դրամով ...

>>>
0