2018 թվականին՝ նոր տեսչական համակարգ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը ներգրավված է Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման գործընթացում և աջակցություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի աշխատանքներին 2010 թվականից:

Բարեփոխումների իրականացման առաջին փուլն ամփոփվեց ստուգման նոր ընթացակարգերի մշակմամբ և ամբողջացմամբ, ներդրվեց ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, ստուգումների գործընթացներում գործարկվեցին ստուգաթերթերը:

2015 թվականից մեկնարկեց տեսչական բարեփոխումների երկրորդ փուլը, որի շրջանակներում իրականացվում է տեսչական համակարգի օպտիմիզացիա: Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատուն տեսչական բարեփոխումների խմբին շարունակական աջակցության տրամադրման շրջանակներում մշակեց հիմնադրված առաջին՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությոնը և մասնակցեց հիմնադրման հետ կապված այլ իրավական ակտերի մշակմանը:

Նախատեսվում է մինչև 2018 թվականի փետրվարն ավարտին հասցնել նոր տեսչական համակարգի ներդնումը, ինչը ենթադրում է գործող տեսչությունների օպտիմալացում և տեսչական մարմինների ստեղծում՝ համաձայն «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի։

Ակնկալվում է ունենալ որակապես նոր ստուգում իրականցնող մարմիններ, որոնց կառավարմանը ներգարվված են նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները (համապատասխան ոլորտի հասարակական կազմակերպություններ, գործարար միավորումներ, սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններ, գիտական կազմակերպություններ), ինչը բարենպաստ հարթակ է պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործման համար։ Նոր տեսչական համակարգը ենթադրում է ստուգում իրականացնող մարմինների գործունեության նպատակաուղղումը դեպի իրենց վերահսկողության ոլորտի անվտանգության ապահովումը՝ ռիսկերի վերլուծության, առաջնայնությունների սահմանման և դրա հիման վրա ստուգումների պլանաորման միջոցով։

Համապատասխան ոլորտում անվտանգությունն ապահովելու համար ստուգում իրականացնող մարմիններն առաջին հերթին շեշտը դնելու են կանխարգելման միջոցառումների վրա, ինչն իրականացվում է խորհրդատվությունների և իրազեկման միջոցառումներ կազմակերպելու միջոցով։ Ստուգում իրականացնող մարմինների գործունեության արդյունավետությունը գնահատելու համար ներդրվում է որակի ապահովման գնահատման համակարգ, որի հիմքում դրված են գործունեության կատարողականի գնահատման մի շարք չափորոշիչներ, որոնք վերաբերում են տեսչական մարմնի գործունեության նպատակին, գործընթացներին և արդյունքներին։

Ներկա փուլում Գործարարության աջակցման գրասենյակը ներգրավված է տեսչական մարմինների հիմնադրման աշխատանքներիին՝ մասնակցելով մարմինների կանոնադրության մշակմանը, մարմինների գործառույթների շրջանակը սահմանելուն և իրավասությունների հստակեցմանը համապատասխան ոլորտի օրենսդրության ուսումնասիրման և անհրաժեշտ փոփոխությունների ու լրացումների մշակման և առաջարկություններ ներկայացնելու միջոցով։

Բարեփոխումների անցկացման օրակարգում է դրված Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանական տեսչական մարմնի ստեղծումը։

0
  >>>

Add a Comment