Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման աշխատանքային խումբը շարունակում է ոլորտի հայեցակարգի մշակումը

Գործարարության աջակցման գրասենյակը շարունակում է կազմակերպել սոցիալական ձեռնարկատիրության զարգացման աշխատանքային խմբի հանդիպումները խմբում ներգրավված սոցիալական ձեռնարկությունների, Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի և  ոլորտի առանձնահատկություններին քաջատեղյակ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հայաստանում ոլորտի տեսլականը ներկայացնող հայեցակարգի բովանդակության մշակման աշխատանքները և զարգացման ուղղությունների գույքագրումը շարունակվում են:

Աշխատանքային խմբի չորրորդ հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկցին այն հասկացությունները, որոնք պետք է ընդգրկվեն հայեցակարգում. ինչպիսին կլինի Հայաստանում սոցիալական ձեռնարկությունը սահմանող որոշակի չափորոշիչների ամրագրման անհրաժեշտությունը: Քննարկվեց, թե որ խումբն ինչպես է որակվում խոցելի, ինչպես նաև քննարկվեց սոցալական ձեռնարկատիրության լայն սահմանման ...

>>>
0

Մարզային հանդիպումները գործարարների հետ շարունակվում են. խորհրդատուները այցելեցին Վայք

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ իրականացվող մարզային հանդիպումները շարունակվում են: ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայացվում են ընթացիկ բարեփոխումները, Հարկային Օրենսգրքի դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև գործարարների կողմից հնչեցվում են նոր խնդիրներ, որոնց հարկավոր է անդրադառնալ:

Այս անգամ խորհրդատուները այցելեցին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք: Գործարարության աջակցման գրասենյակը բաժանեց տեղեկատվական թերթիկներ ՓՄՁ խորհրդի շրջանակներում իրականացված բարեփոխումների ցանկի, ընտանեկան բիզնեսի ռեժիմի , ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների եզրակացությանն առնչվող ընթացակարգի վերաբերյալ:

>>>
0

Հանդիպում Վանաձորի գործարարների հետ մարզայային այցերի շրջանակներում

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ`  Գործարարության աջակցման գրասենյակի խորհրդատուները գործարարների հետ մարզայային հանդիպումների շրջանակում այցելեցին Վանաձոր: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գործարարությանն առնչվող օրենսդրության վերջին փոփոխությունները, հարկային օրենսդրության փոփոխությունները, ՓՄՁ զարգացման խորհրդում քննարկվող հարցերը:

Շրջանի գործարարները բավականին ակտիվ էին ապրանքերիի ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրները քննարկելու և բարցրաձայնելու  հարցում, ինչպես նաև շահագրգռված էին տեղեկանալու Հարկային Օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն Օրենսգրքի ընդունումից հետո:

Գործարարության աջակցման գրասենյակի կողմից տարածվեցին նաև թռուցիկներ ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով իրականացված բարեփոխումների ցանկի և երկակի ...

>>>
0