Հարկային ռեժիմները սկսնակների ու ՓՄՁ-ների համար. սեմինար Գյումրիում

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը հոկտեմբերի 20-ին Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում ներկայացրեց սեմինար՝ “Հարկային ռեժիմները սկսնակների ու ՓՄՁ-ների համար”:  Սկսնակ գործարարները ծանոթացան  բիզնեսի հիմնադրման հիմնական քայլերին ու զարգացման նախադրյալներին: Քննարկվեցին նաև գործարար միջավայրի հիմնական խոչընդոտներն ու դրանց լուծման ուղիները:

 

>>>
0

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 19-րդ նիստը կայացավ Կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները՝ գնահատելով հնարավոր ռիսկերն ու հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցը:
Անդրադարձ է կատարվել նաև «Տեսչական մարմինների ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարը՝ Հայաստանում սոցիական ձեռնարկությունների զարգացման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված Սոցիալական գործընկերության  8-րդ ազգային կոնֆերանսը, որի շրջանակներում Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը հրավիրված էր ներկայացնելու Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների զարգացման կարևորությունը: Գևորգ Պողոսյանը ներկայացրեց Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման հայեցակարգային փաստաթուղթը մշակելու համար գրասենյակի ոլորտի կանոնակարգմաննն ուղղված ընթացիկ աշխատանքները ` սոցիալական ձեռնարկությունների և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվող: Գևորգ Պողոսյանը նշեց ոլորտի հիմնական մարտահրավերները ցուցակագրելու կարևորությունը և միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ հայկական  իրականության մեջ տեղայնացնելու նպատակով: Մշակված հայեցակարգը ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակում քննարկվեցին Հարկային Օրենսգրքի վերջին փոփոխությունները

ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհդի անդամ հասարակական կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները աշխատանքային այցով հանդիպեցին Գործարարության աջակցման գրասենյակում և քննարկեցին ՀՀ Հարկային Օրենսգրքի վերջին փոփոխությունների և լրացումների փաթեթը:

>>>
0

Տեղի ունեցավ սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ աշխատող խմբի երկրորդ աշխատանքային հանդիպումը

Սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ աշխատող խումբն այս անգամ հյուրընկալվել է «Armenia Tree Project»- ի կողմից, որի հիմնական ծրագրերը ներառում են ծառատունկ, բնապահպանական կրթություն և կայուն զարգացման նախաձեռնություններ իրականացնել Հայաստանում: Աշխատանքային խմբի անդամները հավաքվեցին երկորդ անգամ՝ քննարկելու Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման հայեցակարգի մշակումը:

Աշխատանքային խմբում ընդգրկվված Հայաստանի տարբեր մարզերում գործող տարբեր սոցիալական ձեռնարկատիրությունները և ոլորտի շահերը պաշտպանող ակտիվ հասարակական կազմակերպությունները դեռևս նախորդ հանդիպմանը քննարկել և համաձայնեցրել են հայեցակարգային փաստաթղթում ընդգրկված հիմնական մարտահրավերների ցանկը:

Արդեն իսկ երկրորդ հանդիպման ընթացքում Գործարարույան աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոյանը ...

>>>
0