Ավարտվեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 17-րդ նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթների հստակեցմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ շահագրգիռ գերատեսչությունների և բիզնես ասոցիացիաների ու միությունների մասնակցությամբ համատեղ քննարկումների արդյունքում ՓՄՁ-ների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր ներառվել են մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում:
Հաջորդիվ քննարկվել են հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելու, լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացման, ՀՀ ...

>>>
0