Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ընկերությունները քննարկում են ԱԱՀ-ի հարցը

Գործարարության աջակցման գրասենյակը, ակտիվ համագործակցելով գործարար համայնքի և պետական մարմինների ներկայացուցիչների հետ, անդրադարձել է գործարարների կողմից բազմակի անգամ բարձրաձայնված գյուղատնտեսական արտադրանքի հիմքով ստեղծված ապրանքների առնչությամբ ավելացված արժեքի հարկի խնդրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքները ազատված են ԱԱՀ-ից՝ ԱԱՀ-ի բեռը մնում է այն կազմակերպությունների վրա, որոնք վերամշակում են գյուղատնտեսական արտադրանքը:

Հունիսի 22-ին գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում գյուղատնտեսական արտադրանքը վերամշակող գործարարների շահերը ներկայացնող մի քանի միությունների ներկայացուցիչների հետ:

Խնդրի վերաբերյալ բազմակողմանի դիրքորոշման ձևավորման նպատակով քննարկումները շարունակվելու են նաև այլ գյուղատնտեսական արտադրանք ...

>>>
0

Հարկային համակարգը՝ Գյումրիի սկսնակ գործարարների համար

Հունիսի 21-ին Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը Գյումրիի սկսնակ գործարարների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանի հիմնական հարկային ռեժիմները, վերջիններիս հնարավորություններն ու սահմանափակումները, որոնք, հատկապես սկսնակ գործարարների բիզնես գործունեության արդյունավետ կազմակերպման համար առանցքային նշանակություն ունեն:

 

>>>
0

Հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլը

ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարի  և մասնավոր հատվածը ներկայացնող այլ կառույցների մասնակցությամբ ՊԵԿ-ում ս.թ. հունիսի 16-ին կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:  Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը: «Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակը շնորհակալագիր հանձնեց Banks.am-ի թղթակցին

Գործարարության աջակցման գրասենյակը՝ ի դեմս գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանի, բարձր գնահատելով տնտեսական լրագրության կարևորությունը և մամուլի ներկայացուցիչների հետ կանոնավոր և արդյունավետ համագործակցությունը, հանձնեց շնորհակալագիր Banks.am լրատվական գործակալության թղթակից Սիրանուշ Սիմոնյանին Գործարարության աջակցման գրասենյակի աշխատանքները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար:

Տնտեսական լրագրության դերը, տեղեկատվության տարածման և գրագետ մեկնաբանման անհրաժեշտությունն այսօր առավել կարևոր և արդիական է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների ներկայացման գործում, և այս առումով, Սիրանուշ Սիմոնյանի անդրադարձը թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տրվող արտոնությունների ուղղությամբ ...

>>>
0