Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվող արդյունավետ պետական-մասնավոր երկխոսությանն ուղղված միջոցառումների շարքում ավելացավ նաև «Ներմուծման ընթացակարգը. խնդիրներ և լուծումներ» թեմայով սեմինարը՝ ներմուծող գործարարների և ՊԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սեմինարի ընթացքում մասնակից գործարարները հնարավորություն ունենցան վերհանել և ՊԵԿ ներկայացուցչի հետ քննարկել ներմուծման ընթացակարգերում առկա խնդիրները և քննարկել լուծման առաջարկները:
Պետական Եկամուտների Կոմիտեի ներկայացուցիչները պատասխանեցին գործարարների հարցերին, ինչպես նաև ներկայացրեցին Trade.gov.am արտահանման և ներմուծման ձևակերպումների online հարթակը:
MAY