2018 թվականին՝ նոր տեսչական համակարգ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը ներգրավված է Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման գործընթացում և աջակցություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի աշխատանքներին 2010 թվականից:

Բարեփոխումների իրականացման առաջին փուլն ամփոփվեց ստուգման նոր ընթացակարգերի մշակմամբ և ամբողջացմամբ, ներդրվեց ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, ստուգումների գործընթացներում գործարկվեցին ստուգաթերթերը:

2015 թվականից մեկնարկեց տեսչական բարեփոխումների երկրորդ փուլը, որի շրջանակներում իրականացվում է տեսչական համակարգի օպտիմիզացիա: Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատուն տեսչական բարեփոխումների խմբին շարունակական աջակցության տրամադրման շրջանակներում մշակեց հիմնադրված առաջին՝ Շուկայի ...

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակը մասնակցեց Եկամուտների քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի նիստին

Ապրիլի 13-ին կայացավ ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցություն ունեցան Գործարարության աջակցման գրասենյակը և բիզնեսի շահերը ներկայացնող մի շարք կառույցներ: Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավարը բարձրաձայնեց և խորհրդի քննարկմանը ներկայացրեց մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ գյուղ. մթերքի վերամշակման և իրացման արդյունքում առաջացած ԱԱՀ-ի խնդիրը:
Խորհիդի անդամների քննարկման արդյունքում խնդրի առնչությամբ որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ:

Միաժամանակ նիստի ընթացքում քննարկվել է՝

  • ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների դիմաց 20 տոկոս շահութահարկի վերացման  անհրաժեշտությունը որոշ ծառայությունների մասով;
  • >>>
    0

Վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների կիրառման պայմանների վերանայման անհրաժեշտությունը

Բազմաթիվ գործարարների, և հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար այսօր խնդրահարույց հարց է խախտումների համար սահմանված տուգանքի չափը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքով նշված  խախտումների համար սահմանված է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 15-ից – 25-ապատիկի չափով :

Գործարարներից ստացված տեղեկատվության և արձագանքների համաձայն՝ քանի որ Օրենսգրքով սահմանված են տուգանքների նվազագույն և առավելագույն չափեր, կիրառող մարմնի կողմից հաճախ ցուցաբերվում է հայեցողական մոտեցում տուգանքի գումարի չափի սահմանման հարցում: Ըստ   մի շարք գործարարների՝ առավել տարածված են դեպքերը, երբ խախտումների դեպքերում տուգանքը ...

>>>
0

Լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ

ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակը, ելնելով մի շարք ուսումնասիրություններից, ինչպես նաև հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մտադրությունը նպաստելու լիզինգի զարգացմանը Հայաստանում, 2014 թվականից սկսած մեկնարկել է լիզինգին առնչվող օրենսդրական բարեփոխումների նախագիծ և նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:

2014թ. վերջին Գործարարության աջակցման գրասենյակի մասնագետները հանդիպել են Հայաստանում լիզինգատու բոլոր բանկերին և լիզինգային կազմակերպություններին, բացահայտել են իրավական և գործնական խնդիրները, որոնք խոչընդոտում են լիզինգը որպես այլընտրանքային ֆինանսական գործիք գրավիչ դարձնելուն և շահավետ պայմաններով առաջարկելու սպառողներին:

>>>

0