Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների հավաստագրման աշխատանքների մոնիտորինգի շրջանակներում այցելեցին Իջևան քաղաքում գործող «Վեկտր» ընկերություն, որն առաջիններից մեկը հավաստագրվեց որպես ՏՏ սկսնակ և դարձավ օրենքով սահմանված արտոնությունների շահառու: Հարկ է նաև նշել, որ «Վեկտր» ՓԲԸ-ն առաջին ծրագրավորման ընկերությունն է, որը գրանցվել է Տավուշի մարզում։
Դեռևս միայն չորս մասնագետներից բաղկացած այս աշխատասեր թիմն այսօր լավագույն օրինակներից է՝ ինչպես կարելի է զարգացնել ՏՏ ոլորտը մարզերում՝ ապահովելով որակյալ ...
>>>MAY