Տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009 ...

>>>
2