Առաջին ՏՏ սկնակ ընկերությունը հավաստագրված է և կօգտվի օրենքով սահմանված արտոնություններից

Այսօր Գործարարության աջակցման գրասենյակը հանդիպում ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրառման շրջանակներում  առաջին հավաստագրված սկսնակ ընկերության՝ «Տետեխ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վահագ Մինասյանի հետ:

Ընկերությունը հինգ հոգուց բաղկացած թիմ է, որը աշխատում է պատվիրատուի տրված խնդրին համապատասխան ծրագրերի պատրաստման ուղղությամբ՝ այսպիսով պատվիրատու կազմակերպության գործառույթները բերելով ավտոմատացված դաշտ: Ստեղծագործ մոտեցումները, որոնք մեծամասամբ բնորոշ են ոլորտում աշխատող մասնագետներին,  հաճախ են դրսևորվում գործունեության ընթացքում, իսկ հենց ծրագրային արտադրանքը կարող է լինել որևէ կենցաղային նպատակի ծառայող ծրագրից ...

>>>
0

Կայացավ ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  նախագահը՝ պարոն Սումա Չակրաբարտին, Հարավային Կովկասի երկրների իր շրջագայության ընթացքում մայիսի 11-ին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:

Մեկօրյա այցի ընթացքում նախագահը հանդիպումներ ունեցավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Նախագահ  Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունը և մեր երկրի հետ ռազմավարական գործընկեր դարձած բանկի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը ներառում է տնտեսության ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերի ֆինանսավորումից մինչև ՓՄՁ-ների աջակցության, ֆինանսական շուկաների, պետական գնումների և այլ ոլորտներում ...

>>>
0