Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցավ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներկուերորդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ կառավարության որոշումների նախագծերում փոփոխությունների իրականացմանը, որոնց նպատակը՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործառույթների համապատասխանեցումն է ոլորտին վերաբերող օրենսդրության պահանջներին, երկրորդ և երրորդ որոշումներում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողության իրականացումը:
Խորհուրդը քննարկել է նաև տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հարցեր:
>>>
18
MAR