Կտրամադրվեն արտոնություններ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար

17.12.2014:  Տարեվերջյան անակնկալ  գործարարների և հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար. ՀՀ Ազգային Ժողովը հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, համաձայն որի 2015 թվականից ՏՏ ոլորտի start-up ընկերություններին տրամադրվելու են մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը, հույսով ենք, էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը և աշխատատեղերի ավելացմանը:

IT leaflet >>>

0

Տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի մասնավոր հատվածի աշխատանքային հանդիպում

12.12.2014 Այսօր Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող հասարակական կառույցների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարվեցին Խորհրդի հաջորդ նիստի՝  ՓՄՁ-ների առաջարկների հիման վրա ձևավորված օրակարգային հարցերը:

IMG_4415

IMG_4420

>>>
0