Նոր թեմատիկ վիդեոդասընթացներ Հայաստանում բիզնես հիմնադրողների համար

19.11.2014   Գործարարության աջակցման գրասենյակի Youtube-ի ալիքում այսուհետ հասանելի են  թեմատիկ դասընթացներ, որոնք պատրաստվել են Գործարարության աջակցման գրասենյակի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի  կողմից: Դասընթացների  նպատակն է տրամադրել օգտակար տեղեկատվություն այն անձանց, որոնք ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչպես նաև ներկայացնել ձեռնակատիրական գործունեության իրականացման առանձնահատկությունները և հարկման մեխանիզմները ՀՀ-ում:

Դասընթաց 1՝ Ձեռնարկատիրական գործունեություն, բիզնեսի գրանցում

Դասընթաց 2՝ Պարզ հարկային ռեժիմ. ընտանեկան ձեռնարկատիրություն

Դասընթաց 3՝ Պարզ հարկային ռեժիմ. արտոնագրային վճարներ

Դասընթաց 4՝ Պարզ հարկային ռեժիմ. շրջանառության հարկ

Դասընթաց 5՝ Բարդ հարկային ռեժիմ

Դասընթացը ներառում է միայն ընդհանուր տեղեկատվություն, ...

>>>
0

Տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների վերաբերյալ լրագրողների իրազեկման սեմինար

Այսօր՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների վերաբերյալ լրագրողների իրազեկման սեմինար, որի նպատակն էր ներկայացնել տեսչական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև տեսչական ոլորտի օրենսդրական կարգավորումը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը:

Իրազեկման սեմինարը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող Տեսչական բարեփոխումների քարտուղարության, Համաշխարհային Բանկի խմբի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ուղղեցին տեսչական բարեփոխումներին վերաբերող իրենց հարցերը Տեսչական ...

>>>
0

Հայաստանում գյուղական ՄՓՄՁ-ների ֆինանսական ծառայությունների իրազեկման վերաբերյալ շնորհանդես

 Այսօր՝ Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի «Հայաստանում գյուղական ՄՓՄՁ-ների ֆինանսական ծառայությունների իրազեկումը, հասանելիությունը և գործածությունը»ուսումնասիրության շնորհանդեսը, որին ներկա գտնվեցին նաև Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները:

Հանդիպման ընթացքում ներկյացվեց Հայաստանի շրջաններում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների` ֆինանսական ծառայությունների մասին իրազեկվածության, հասանելիության և դրանցից օգտվելու վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը, տեղի ունեցավ նաև ամփոփիչ քննարկում և ներկա գտնվող ՓՄՁ-ների շահերը ներկայացնող  կազմակերպությունները ուղղեցին իրենց հարցերը ուսումնասիրությունը իրականացնողներին:

IMG_4089 >>>

0