Կայացավ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: 

Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել և հավանության են արժանացել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրինագիծը և Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը: Oրինագծի նպատակն է տեսչական արդյունավետության բարձրացումը և համակարգի օպտիմալացումը: 

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները մասնակցեցին Տեսչական բարեփոխումների երկրորդ միջազգային գիտաժողովին

2014թ. սեպտեմբերի 9-11-ը Միացյալ Թագավորությունում կայացավ Տեսչական բարեփոխումների երկրորդ միջազգային գիտաժողովը, որին մակնակցեցին Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և Համաշխարհային Բանկից: 

Գիտաժողովին ներկայացվեց Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումների ընթացքը, ձեռքբերումները և մարտահրավերները:

Գիտաժողավը միավորել էր 57 երկրներից պատվիրակների, որոնք ներկայացնում էին իրենց երկրներում իրականացվող տեսչական բարեփոխումները` այսպիսով նպաստելով ոլորտում մասնագիտական փորձի փոխանակմանը:

IMG_8428

>>>
0