Ուրբաթ, մարտի 28-ին Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները Թբիլիսիում հանդիպեցին Վրաստանի եկամուտների ծառայության աշխատակիցների հետ` Վրաստանում գործող փոքր և գերփոքր բիզնեսի հարկային օրենսդրության առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:
Վրաստանի եկամուտների ծառայության աշխատակիցները ներկայացրին ներկայումս կիրառվող միկրո բիզնեսի հարկման համակարգերը` նշելով, որ Վրաստանում սահմանաված միկրո բիզնեսը ազատված է հարկերից, իսկ փոքր բիզնեսը գործունեություն է իրականացնում շրջանառության հարկի համակարգով` նվազեցնելով ձեռքբերված հարկը ներկայացվող փաստաթղթերի որոշ մասի չափով:
MAR