Կտրամադրվեն արտոնություններ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար

17.12.2014:  Տարեվերջյան անակնկալ  գործարարների և հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար. ՀՀ Ազգային Ժողովը հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, համաձայն որի 2015 թվականից ՏՏ ոլորտի start-up ընկերություններին տրամադրվելու են մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը, հույսով ենք, էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը և աշխատատեղերի ավելացմանը:

IT leaflet >>>

0

Տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի մասնավոր հատվածի աշխատանքային հանդիպում

12.12.2014 Այսօր Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող հասարակական կառույցների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարվեցին Խորհրդի հաջորդ նիստի՝  ՓՄՁ-ների առաջարկների հիման վրա ձևավորված օրակարգային հարցերը:

IMG_4415

IMG_4420

>>>
0

Նոր թեմատիկ վիդեոդասընթացներ Հայաստանում բիզնես հիմնադրողների համար

19.11.2014   Գործարարության աջակցման գրասենյակի Youtube-ի ալիքում այսուհետ հասանելի են  թեմատիկ դասընթացներ, որոնք պատրաստվել են Գործարարության աջակցման գրասենյակի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի  կողմից: Դասընթացների  նպատակն է տրամադրել օգտակար տեղեկատվություն այն անձանց, որոնք ցանկանում են զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչպես նաև ներկայացնել ձեռնակատիրական գործունեության իրականացման առանձնահատկությունները և հարկման մեխանիզմները ՀՀ-ում:

Դասընթաց 1՝ Ձեռնարկատիրական գործունեություն, բիզնեսի գրանցում

Դասընթաց 2՝ Պարզ հարկային ռեժիմ. ընտանեկան ձեռնարկատիրություն

Դասընթաց 3՝ Պարզ հարկային ռեժիմ. արտոնագրային վճարներ

Դասընթաց 4՝ Պարզ հարկային ռեժիմ. շրջանառության հարկ

Դասընթաց 5՝ Բարդ հարկային ռեժիմ

Դասընթացը ներառում է միայն ընդհանուր տեղեկատվություն, ...

>>>
0

Տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների վերաբերյալ լրագրողների իրազեկման սեմինար

Այսօր՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Տեսչական բարեփոխումների վերաբերյալ լրագրողների իրազեկման սեմինար, որի նպատակն էր ներկայացնել տեսչական բարեփոխումների ռազմավարության շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև տեսչական ոլորտի օրենսդրական կարգավորումը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը:

Իրազեկման սեմինարը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող Տեսչական բարեփոխումների քարտուղարության, Համաշխարհային Բանկի խմբի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ուղղեցին տեսչական բարեփոխումներին վերաբերող իրենց հարցերը Տեսչական ...

>>>
0

Հայաստանում գյուղական ՄՓՄՁ-ների ֆինանսական ծառայությունների իրազեկման վերաբերյալ շնորհանդես

 Այսօր՝ Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի «Հայաստանում գյուղական ՄՓՄՁ-ների ֆինանսական ծառայությունների իրազեկումը, հասանելիությունը և գործածությունը»ուսումնասիրության շնորհանդեսը, որին ներկա գտնվեցին նաև Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները:

Հանդիպման ընթացքում ներկյացվեց Հայաստանի շրջաններում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների` ֆինանսական ծառայությունների մասին իրազեկվածության, հասանելիության և դրանցից օգտվելու վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը, տեղի ունեցավ նաև ամփոփիչ քննարկում և ներկա գտնվող ՓՄՁ-ների շահերը ներկայացնող  կազմակերպությունները ուղղեցին իրենց հարցերը ուսումնասիրությունը իրականացնողներին:

IMG_4089 >>>

0

Կայացավ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: 

Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել և հավանության են արժանացել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրինագիծը և Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը: Oրինագծի նպատակն է տեսչական արդյունավետության բարձրացումը և համակարգի օպտիմալացումը: 

>>>
0

Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները մասնակցեցին Տեսչական բարեփոխումների երկրորդ միջազգային գիտաժողովին

2014թ. սեպտեմբերի 9-11-ը Միացյալ Թագավորությունում կայացավ Տեսչական բարեփոխումների երկրորդ միջազգային գիտաժողովը, որին մակնակցեցին Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և Համաշխարհային Բանկից: 

Գիտաժողովին ներկայացվեց Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումների ընթացքը, ձեռքբերումները և մարտահրավերները:

Գիտաժողավը միավորել էր 57 երկրներից պատվիրակների, որոնք ներկայացնում էին իրենց երկրներում իրականացվող տեսչական բարեփոխումները` այսպիսով նպաստելով ոլորտում մասնագիտական փորձի փոխանակմանը:

IMG_8428

>>>
0

Տեսչական բարեփոխումների շրջանակներում տեղի ունեցան ֆոկուս խմբերով հանդիպումներ գործարարների հետ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Գործարարության աջակցման գրասենյակի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի Ներդրումային միջավայրի բարելավման ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի կողմից համատեղ անցկացվեց հանդիպումների շարք գործարար միջավայրի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Տեսչական բարեփոխումների ընթացքը և գործող մարտահրավերները քննարկելու նպատակով:

Հանդիպումներ ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին ներկայացվեց իրականացվող Տեսչական բարեփոխումների ընթացքը, գործարարների տեսնկյունից վերհանվեցին տեսչական ստուգումների գործընթացում առկա հիմնական մարտահրավերները և քննարկվեցին հնարավոր լուծումների առաջարկները: Սկսնակ գործարարներին, որոնք ներառում էին սիրիահայ գործարարների, ներկայացվեց տեսչական ստուգումների ...

>>>
0
Page 1 of 3 123