ՓՄՁ զարգացման վերաբերյալ կլոր-սեղան հանդիպում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ  ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի դահլիճում կայացավ  Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ  կլոր-սեղան հանդիպում գործարարների և ՊԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգային հարցերի շարքում էին «Նոր Սերնդի» ՀԴՄ-ների ներդրմամբ ծագած խնդիրների և շարժական ՀԴՄ-ների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացված խնդիրը, ձայնասկավառակների վրա կիրառվող ակցիզային դրոշմանիշների հետ կապված խնդիրը, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման ընթացքում ներքին արտադրողի և ներմուծողի համար պայմանները հավասարեցնելու հարցը:

Գործարարները հնարավորություն ստացան բարձրացնել իրենց գործունեությանն առնչվող խնդիրները և քննարկել լուծման հեռանկարները ...

>>>
0

Կայացավ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Կառավարությունում  կայացավ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:

Քննարկվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը:

Նիստը ամփոփվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերթերի հաստատմամբ:

>>>
0

Տեսչական բարեփոխումների շրջանակներում կայացան ֆոկուս խմբերով հանդիպումներ գործարարների հետ

     Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Տեսչական բարեփոխումների ընթացքը և գործող մարտահրավերները քննարկելու նպատակով ՄՖԿ Ներդրումային միջավայրի բարելավման ծրագրի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խմբի և մեր գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ  անցկացվեցին հանդիպումներ գործարար միջավայրի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

     Տեղի ունեցան 5 հանդիպում-քննարկումներ առևտրով զբաղվող ՓՄՁ-ների, արտադրությամբ կամ արդյունաբերությամբ զբաղվող ՓՄՁ-ների, ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՓՄՁ-ների, փոքր բիզնեսի և մեծ բիզնեսի ներկայացուցիչների հետ: Գործարարներին հնարավորություն ընձեռվեց գնահատել ներկայիս տեսչական համակարգը և տեղեկատվություն ստանալ բարեփոխումների անմիջական իրականացնողներից տեսչական ոլորտում կատարված և նախատեսվող նոր ...

>>>
0