Գործարարության աջակցման գրասենյակը, շարունակելով ՓՄՁ-ներին աջակցող հասարակական կառույցների պարբերական կլոր-սեղան քննարկումների ավանդույթը, կազմակերպեց հերթական հանդիպում Երևանի առևտրաարդյունաբերական պալատում: Հանդիպմանը ներկա էին Գործարարների շահերի պաշտպանության ցանցի, “Հայաստանի վաճառականներ” ՀԿ-ի, “Հարկ վճարողների պաշտպանություն” ՀԿ-ի և այլ կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն ներգրավված են փոքր և միջին բիզնեսին աջակցելու գործընթացներում: Գրեթե բոլոր կազմակերպությունները հնչեցրին կարծիքներ գործարարության ամենախոցելի հատվածի` գերփոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացման` ընդհուպ մինչև հարկերից ազատման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետները ներկայացրին ներկայում ՀՀ-ում գործող ՓՄՁ-ների վերաբերյալ համապարփակ ...
>>>SEP