Տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել և հավանության են արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվով 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թվով 19, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի թվով 2 ստուգաթերթերը, ինչպես նաև ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների ...

>>>
0

ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետը անցկացրեց Հայաստանում սիրիահայ գործարարների համար սեմինար-խորհրդատվություն

Ելնելով սիրիահայ գործարարների համար Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող օրենսդրական դաշտի վերաբերյալ գիտելիքների կարևորությունից` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է ուսուցողական/խորհրդատվական սեմինարներ: Հերթական սեմինար-խորհրդատվությանը մասնակցեցին Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող 20 սիրիահայ գործարարներ: Սեմինար-խորհրդատվությունը վարում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Գործարարության աջակցման գրասենյակի փորձագետ Հակոբ Ավագյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես միջավայրը, գործող հարկային դաշտը, հարկային օրենսդրության փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

>>>
0

Կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական`վեցերորդ նիստը

Այսօր ՀՀ կառավարությունում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական`վեցերորդ նիստը: Ներկայացվեց 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը` մասնավորապես մասնավոր հատվածի կողմից բարձրացված 14 հարցերը, որոնցից լուծում են ստացել 12-ը: Քննարկված նոր հարցերի թվում անդրադարձ կատարվեց ռիելթորական կազմակերպությունների համար սահմանված արտոնագրային վճարի չափի վերաբերյալ հարցին, ինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների կողմից պարզեցված հաշվապահական հաշվառում վարելու հարցին, ինչպես նաև սննդամթերքի ներմուծման ընթացքում ներկայացվող փաստաթղթերին առնչվող հարցին և այլն:

>>>
0