Քննարկվել է ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը միջազգային կազմակերպությունների հետ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մասնակցությամբ քննարկվել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  ռազմավարությունը։ Հանդիպմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներներկայացուցիչներ, ինչպես նաև Գործարարության աջակցման գրասենյակի տնտեսագետ խորհրդատուն:

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է  «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Քննարկման ընթացքում փոխնախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, ձևաչափին, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։ 

Քննարկումը կազմակերպվել էր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, միջազգային գործընկերների և  ՀՀ կառավարության միջև համագործակցության ձևաչափի շրջանակում։

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment