Քննարկվել է ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագիրը

Գործարարության աջակցման գրասենյակը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացած՝  ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագրի իրականացման վերաբերյալ քննարմանը:

Ավելի վաղ Գործարարության աջակցման գրասենյակը սույն նախաձենությամբ էր հանդես եկել և ներկայացրել ՀՀ առևտրարադյունաբերական պալատին:

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ուսումնասիրվել են Հայաստանում գործող հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը և այլ երկրների էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման փորձը, ինչպես նաև ծագման երկրի հավաստագրերի տրամադրման թվային համակարգի և դրա գործողությունների շրջանակի վերաբերյալ Հայաստանի գործարար համայնքի տեսակետներն ու առաջարկները: Արդյունքում մշակվել է Հայաստանի ծագման հավաստագրերի տրամադրման թվայնացման համակարգի կառուցվածքը, համակարգում փաստաթղթերի և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման, գնահատման և հավաստագրերի տրամադրման քայլերի հաջորդականությունը:

Առևտրարադյունաբերական պալատը աշխատանքներ է իրականացնում ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ:

Քննարկման մասնակիցներին ներկայացվել են ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի գործարկման հնարավորությունները։ Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է նվազեցնել դիմումների ներկայացման և հավաստագրերի տրամադրման ժամկետները, կրճատել ծագման հավաստագրերի ձեռքբերման համար տնտեսավարողների ծախսերը, նվազեցնել տնտեսավարողի և ծագման հավաստագրի տրամադրման համար պատասխանատու անձանց միջև հաղորդակցությունը` նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը, բարելավել հաշվետվողականությունը, աշխատանքների թափանցիկությունը և այլն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը կարևորել է նման համակարգի ստեղծումըը` նշելով, որ այն կհեշտացնի բիզնեսի աշխատանքը և, միաժամանակ, կբարձրացնի թափանցիկության մակարդակը։ Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու այս նախաձեռնության իրականացմանը:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment