ՓՄՁ զարգացման վերաբերյալ կլոր-սեղան հանդիպում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ  ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի դահլիճում կայացավ  Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վերաբերյալ  կլոր-սեղան հանդիպում գործարարների և ՊԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգային հարցերի շարքում էին «Նոր Սերնդի» ՀԴՄ-ների ներդրմամբ ծագած խնդիրների և շարժական ՀԴՄ-ների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ ներկայացված խնդիրը, ձայնասկավառակների վրա կիրառվող ակցիզային դրոշմանիշների հետ կապված խնդիրը, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման ընթացքում ներքին արտադրողի և ներմուծողի համար պայմանները հավասարեցնելու հարցը:

Գործարարները հնարավորություն ստացան բարձրացնել իրենց գործունեությանն առնչվող խնդիրները և քննարկել լուծման հեռանկարները ՊԵԿ ներկայացուցիչների հետ:

1460658_10201975841011698_643477542_o

 

1480900_10201975841051699_1798714973_o

 

1488738_10201975841171702_387689621_o

 

0
  >>>

Add a Comment