Տեղի ունեցավ սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ աշխատող խմբի երկրորդ աշխատանքային հանդիպումը

Սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ աշխատող խումբն այս անգամ հյուրընկալվել է «Armenia Tree Project»- ի կողմից, որի հիմնական ծրագրերը ներառում են ծառատունկ, բնապահպանական կրթություն և կայուն զարգացման նախաձեռնություններ իրականացնել Հայաստանում: Աշխատանքային խմբի անդամները հավաքվեցին երկորդ անգամ՝ քննարկելու Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման հայեցակարգի մշակումը:

Աշխատանքային խմբում ընդգրկվված Հայաստանի տարբեր մարզերում գործող տարբեր սոցիալական ձեռնարկատիրությունները և ոլորտի շահերը պաշտպանող ակտիվ հասարակական կազմակերպությունները դեռևս նախորդ հանդիպմանը քննարկել և համաձայնեցրել են հայեցակարգային փաստաթղթում ընդգրկված հիմնական մարտահրավերների ցանկը:

Արդեն իսկ երկրորդ հանդիպման ընթացքում Գործարարույան աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության կարգավորմանն առնչվող միջազգային փորձը և մասնակիցները քննարկեցին միջազգային լավագույն  մոդելները, որոնք կարող են մասամբ տեղայնացվել նաև Հայաստանում:

  

 

0
  >>>

Add a Comment