Տեղի ունեցավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

Հանրային իրազեկման շրջա­նակ­ներում ՀՀ հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունները համապատասխան մասնագետների հետ քննարկելու նպատակով  ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստ: Նիստին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը:

Նիստի օրակարգային հարցը ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն էին, որոնց հիմնական նպատակը ազգային տնտե­սու­թյան ներդրումային գրավչության և տնտեսական աճի ապա­հով­ման նախադրյալների ձևա­վոր­ման տեսանկյունից հնարավորին չափ կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևա­վո­րումն ու գործարար միջավայրի շարունակական բարելավումն է:

Նիստի ընթացքում, մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են հարկման նոր՝ միկրոձեռնարկատիրության համակարգը, շահութահարկի և եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման մոտեցումները:

Սկզբնաղբյուրը: http://www.minfin.am/hy/content/qnnarkvel_en_hh_harkayin_hamakargum_nakhatesvogh_popokhutyunnery_1/#sthash.gXt9IhXN.dpuf

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment