Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի երկրորդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը: Խորհրդի՝ մասնավոր հատվածը ներկայացնող անդամները ողջունեցին պետական-մասնավոր երխոսության այս հարթակի շրջանակներում համագործակցությունը և գործարար համայնքի համար խնդրահրույց հարցերի բարձրաձայմանը և լուծմանն ուղղված համատեղ աշխատանքները:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված և գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առևտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-երի կողմից արտահանման հետ կապված և արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման և այլ հարցեր:

Նիստին քննարկվել են նաև խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի և «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից բարձրացված` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև հարկային վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:Նախարարի առաջարկությամբ որոշվել է ներկայացված խնդիրներին անդրադառնալ նաև դրանց վերաբերյալ այլնըտրանքային ձևաչափերով քննարկումների շրջանակներում:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment