Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ողջունելով ենթախորհրդի անդամներին, առաջարկել է քննարկել խորհրդի և ենթախորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող որոշ հարցեր։

ՏԶՆ նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանն ամփոփել են ՓՄՁ զարգացման խորհրդի նախորդ նիստերի արդյունքները, արձանագրել այն կետերը, որտեղ դեռ իրականացվելիք աշխատանքներ կան։

Հաջորդիվ քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված խնդիրներին, ներկայացրել մասնավոր հատվածի, մասնավորապես ՓՄՁ-ների համար զգայուն հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված հարցերին անդրադառնալ առաջիկա նիստի ժամանակ, ինչպես նաև մինչ այդ շրջանառել առաջարկությունների նախագիծը ենթախորհրդի անդամների միջև։

Հաստատվել է նաև ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի աշխատակարգը, ըստ որի ենթախորհրդի նիստերը պետք է հրավիրվեն ամիսը մեկ անգամ, իսկ խորհրդի նիստերը՝ տարեկան առնվազն չորս անգամ:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment