Տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 13-րդ նիստը:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009 թվականից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2014 թ. դեկտեմբերին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Տեսչական համակարգի օպտիմալացման կարևորագույն և հիմնական միջոցառումն էր:«Օրենքի ընդունումից հետո մինչ օրս ակտիվորեն շարունակվում են տվյալ ոլորտի բարեփոխումները: Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Ըստ վարչապետի՝ ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական և պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով: «Հարկ եմ համարում նշել, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2018 թ. հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները և գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը և այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական»,- ասել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա:

Աղբյուր՝ http://gov.am/am/news/item/12107/#

 

2
  >>>

Comments

  1. Левон  Նոյեմբեր 30, 2015

    Здравствуйте
    Фактически согласно решения создана новый инспекционный орган по контролю рынка Армении.Орган создан и ликвидирована старая инспекция фактически так. Когда будет произведено Назначение новых лиц , чтобы орган уже начал действовать
    Заранее благодарен

    reply
    • Business Support Office  Դեկտեմբեր 1, 2015

      «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետը` տեսչական մարմնի կառավարման Խորհրդի ներկայացմամբ, իսկ 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն տեսչական մարմնի ստեղծումից հետո տեսչական մարմնում պաշտոններն զբաղեցվում են “Քաղաքացիական ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

      reply

Add a Comment