Վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների կիրառման պայմանների վերանայման անհրաժեշտությունը

Բազմաթիվ գործարարների, և հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար այսօր խնդրահարույց հարց է խախտումների համար սահմանված տուգանքի չափը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքով նշված  խախտումների համար սահմանված է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 15-ից – 25-ապատիկի չափով :

Գործարարներից ստացված տեղեկատվության և արձագանքների համաձայն՝ քանի որ Օրենսգրքով սահմանված են տուգանքների նվազագույն և առավելագույն չափեր, կիրառող մարմնի կողմից հաճախ ցուցաբերվում է հայեցողական մոտեցում տուգանքի գումարի չափի սահմանման հարցում: Ըստ   մի շարք գործարարների՝ առավել տարածված են դեպքերը, երբ խախտումների դեպքերում տուգանքը կիրառվում է բացառապես առավելագույն չափով:

12716_am_3Գործարարության աջակցման գրասենյակի և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ հասարակական կառույցների կողմից հարցը բարձրացվել է 2016 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած խորհրդի նիստին և ներկայացվել է վարչական տուգանքների վերանայման անհրաժեշտությունը հետևյալ խախտումների համար՝

  • հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթը, հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում չվարելու կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու,
  • հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու:

Գործարարության աջակցման գրասենյակի կողմից մշակվել է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելու, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելու / Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ ՎԻՎՕ հոդ. 169.1/, ինչպես նաև hարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելու /ՎԻՎՕ հոդ.170.3/ համար նախատեսված տուգանքները առաջարկվում է վերանայել և վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը փոխարինել առաջին դեպքի համար նախազգուշացումով; մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 15 000 դրամ, իսկ երրորդ և հաջորդող դեպքերում՝ 25000 դրամ տուգանքով:

Ներկա փուլում նշված նախագիծը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից շրջանառվել է շաագրգիռ մարմիններին (Ֆինանսների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Պետական Եկամուտների Կոմիտե), որոնցից ստացվել են եզրակացությունները և նախագիծը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment