Սփյուռքի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 14-ին սփյուռքի նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը և գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

Ըստ հուշագրի՝ կողմերը Հայաստանի հանրային կյանքում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման և Հայաստանի ու սփյուռքի միջև գործակցության խթանման ուղղությամբ համատեղ համագործակցության  պատրաստակամություն են հայտնում և կարևորում  հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունը ապահովող գործընթացների զարգացումը, հայրենադարձների ինտեգրման աջակցության անհրաժեշտությունը,  Հայաստանում ու սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորումը և սկսնակ ձեռնարկատիրության զարգացումը:

Այս համագործակցությունը նպատակ ունի բարձրացնել կողմերի՝ վերոնշյալ ոլորտների զարգացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը:

Սփյուռքի նախարարությունը և Գործարարության աջակցման գրասենյակը կհամագործակցեն մասնավորապես նախարարության նախաձեռնած «ՆերՈւժ» սփյուռքահայ երիտասարդների ստարտափ ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով հնարավորություն ապահովել հայազգի ձեռներեցների համար սթարթափերը բերել Հայաստան և երկրում բարելավել սթարթափերի էկոհամակարգը:

Գրասենյակը «ՆերՈւժ» ծրագրի  շրջանակներում նախատեսում է աջակցնել սկսնակ ընկերություններին բիզնես մոդելների ձևավորման փուլում, ուղղորդել նրանց բիզնեսի գրանցման և հարկային համակարգի ընտրության հարցում, «Իմփաքթ Հաբ Երևան»-ի  կողմից անցկացվող ինկուբացիոն շրջանում աջակցել սկսնակ ընկերություններին ֆինանսական և գործառնական հարցերով:

Աղբյուրը՝ http://www.mindiaspora.am/am/News/6006

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment