Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման աշխատանքային խումբը շարունակում է ոլորտի հայեցակարգի մշակումը

Գործարարության աջակցման գրասենյակը շարունակում է կազմակերպել սոցիալական ձեռնարկատիրության զարգացման աշխատանքային խմբի հանդիպումները խմբում ներգրավված սոցիալական ձեռնարկությունների, Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի և  ոլորտի առանձնահատկություններին քաջատեղյակ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հայաստանում ոլորտի տեսլականը ներկայացնող հայեցակարգի բովանդակության մշակման աշխատանքները և զարգացման ուղղությունների գույքագրումը շարունակվում են:

Աշխատանքային խմբի չորրորդ հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկցին այն հասկացությունները, որոնք պետք է ընդգրկվեն հայեցակարգում. ինչպիսին կլինի Հայաստանում սոցիալական ձեռնարկությունը սահմանող որոշակի չափորոշիչների ամրագրման անհրաժեշտությունը: Քննարկվեց, թե որ խումբն ինչպես է որակվում խոցելի, ինչպես նաև քննարկվեց սոցալական ձեռնարկատիրության լայն սահմանման հարցը:

Մասնակիցները նաև  քննարկեցին ձեռնարկության եկամտի որոշակի տոկոսի սահմանման հարցը, որպեսզի այդ տոկոսն ուղղորդվի սոցիալական  կարիք հոգալու նպատակով:

Քննարկվեցին նաև միջազգային փորձի վրա հիմնված սոցիալական ձեռնարկիրության մեջ որոշ ոլորտների սահմանափակումները, թեև այդ թեմայի շուրջ քննարկումները դեռևս կշարունակվեն: Քննարկվեց նաև էթիկական գործոնը:

0
  >>>

Add a Comment