Սոցիալական ձեռարկատիրության զարգացման հայեցակարգի նախագիծը ներկայացվում է գործարարներին

Գործարարության աջակցման գրասենյակի խորհրդատուները հանդիպում ունեցան Impact Hub Armenia- ում, որտեղ ներկայացրին Impact Hub-ի անդամներին Սոցիալական ձեռարկատիրության զարգացման հայեցակարգի նախագիծը, որը մշակվել է գրասենյակի խորհրդատուների կողմից ` Հայաստանում Սոցիալական ձեռարկատիրության զարգացման աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ:

Ներկայացված շնորհանդեսն ուղղված էր ոլորտի զարգացման ներուժի հիմնական խնդիրներին և մարտահրավերներին, ինչպես նաև սոցիալական ձեռարկատիրության  զարգացման մեխանիզմների համապատասխան միջազգային փորձի ներկայացմանը, որը կարող է տեղայնացվել և օգտագործվել Հայաստանի դեպքում: Հայեցակարգի  նախագիծը ներառում է նաև առաջարկվող լուծման մոդելները, որոնք նախատեսված են խնդիրների, համապատասխան գործողությունների իրականացման համար, ինչպես նաև ներկայացվեցին հայեցակարգային դրույթների գործարկման դեպքում ոլորտի զարգացման ակնկալվող արդյունքները:

Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը և Հայաստանում  սոցիալական ձեռարկատիրությանը զարգացմանը նպաստելու անհրաժեշտությունը: Քանի որ հայեցակարգը դեռևս նախագծի փուլում է և պետք է դիտարկվի պետական ​​մարմինների կողմից, գործարարր համայնքի հետ այս ներածական հանդիպումն առաջինն էր, բայց ոչ վերջինը մասնավոր հատվածի հետ նախատեսված համակողմանի քննարկումների շրջանակններում:

0