Մեր գրասենյակը մասնակցեց եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստին

Գործարարության աջակցման գրասենյակը ս.թ. նոյեմբերի 26-ին մասնակցեց Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել են նաև ՀՀ Ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության» նախագիծը և գույքային հարկերի համակարգի բարեփոխումների ուղղությունները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կողմից առաջարկված՝ hարկային օրենսդրության փոփոխությունները հնարավորինս համակարգված իրականացնելու հետ կապված և Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստերի անցկացման հետ կապված հարցերը:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment