Մարզային հանդիպումները գործարարների հետ շարունակվում են. խորհրդատուները այցելեցին Վայք

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ իրականացվող մարզային հանդիպումները շարունակվում են: ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայացվում են ընթացիկ բարեփոխումները, Հարկային Օրենսգրքի դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև գործարարների կողմից հնչեցվում են նոր խնդիրներ, որոնց հարկավոր է անդրադառնալ:

Այս անգամ խորհրդատուները այցելեցին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք: Գործարարության աջակցման գրասենյակը բաժանեց տեղեկատվական թերթիկներ ՓՄՁ խորհրդի շրջանակներում իրականացված բարեփոխումների ցանկի, ընտանեկան բիզնեսի ռեժիմի , ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների եզրակացությանն առնչվող ընթացակարգի վերաբերյալ:

0
  >>>

Add a Comment