Հանդիպում Վանաձորի գործարարների հետ մարզայային այցերի շրջանակներում

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ`  Գործարարության աջակցման գրասենյակի խորհրդատուները գործարարների հետ մարզայային հանդիպումների շրջանակում այցելեցին Վանաձոր: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գործարարությանն առնչվող օրենսդրության վերջին փոփոխությունները, հարկային օրենսդրության փոփոխությունները, ՓՄՁ զարգացման խորհրդում քննարկվող հարցերը:

Շրջանի գործարարները բավականին ակտիվ էին ապրանքերիի ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրները քննարկելու և բարցրաձայնելու  հարցում, ինչպես նաև շահագրգռված էին տեղեկանալու Հարկային Օրենսգրքի որոշ դրույթների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն Օրենսգրքի ընդունումից հետո:

Գործարարության աջակցման գրասենյակի կողմից տարածվեցին նաև թռուցիկներ ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով իրականացված բարեփոխումների ցանկի և երկակի նշանակության ապրանքների սերտիֆիկացման ձեռքբերման տեղեկատվական մասին:

0
  >>>

Add a Comment