Հայտարարված է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) մեկնարկը

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը  համաֆինանսավորվում է Եվրոպական միության  և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի  շրջանակում՝  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ, հայտարարում է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) մեկնարկը: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրամիության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Մրցույթը հաղթողներին կաջակցի նաև հետևյալ գործողություններում.

  • 15,000 ԵՎՐՈ նախնական ֆինանսավորման հատկացում՝  մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված նախագծերին,
  •  մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
  • կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 17-ն է: Մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը կարելի է գտնել ՁԻՀ-ի կայքէջում՝ www.eif.am

 

Կողմնորոշիչ սեմինարներ

Հունվարի 25, ժամը 10:00   Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն (GTC)

Հունվարի 25, ժամը 15:30   Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն (VTC)

Հունվարի 26, ժամը 16:30   Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC)

 

Բաց խորհրդատվական սեմինարներ

Հունվարի 25, ժամը 10:30 -13:00   Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն (GTC)

Հունվարի 25, ժամը 16:00 -18:30   Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոն (VTC)

Հունվարի 27, ժամը 10:00-15:00    Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ

Սեմինարներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝

https://goo.gl/forms/AP5vyI43Xw1aurhg2

Հայտարարույթյունը և հայտի ձևն այստեղ է՝

__STEP-APPLICATION-_Call-for-Proposals—Application160116_MB

Annexes Samples

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՁԻՀ ՝ ուղարկելով էլ. նամակ info@eif.am էլ. հասցեին

կամ զանգահարելով +37410 219797 հեռախոսահամարով:

0
  >>>
  • No related posts found.

Add a Comment